Դեպի վեր

Եղիշե Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հերթական նիստին

02/10/2013 Տառատեսակի
չափսը
A A A

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը սեպտեմբերի 16-20-ը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի  Արբիտրաժի և միջնորդ հաշտարարության աշխատանքային խմբի հերթական 59-րդ նստաշրջանին: Վերջինի ընթացքում քննարկվել են առևտրային վեճերի կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներդրումային վեճերի արբիրտաժի ժամանակ թափանցիկության նոր կանոններ ամրագրող կոնվենցիայի նախագիծը:

  Հիմնական բանավեճը ծավալվել է թափանցիկության չափանիշների կիրառման առնչությամբ ծագող իրավական խնդիրների շուրջ, մասնավորապես՝  ինչպե՞ս պետք է որոշել՝ արբիտրաժի թափանցիկության այս կամ այն կանոններից ո՞րն է ավելի թափանցիկ: Պատվիրակությունների ներկայացուցիչների կարծիքով՝  թափանցիկության նոր կանոնների կիրառման դեպքում հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակ առաջանա, օրինակ, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի կողմից կիրառվող թափանցիկության կանոնների հետ:

  Հանձնաժողովի աշխատանքային խումբը, քննարկումների արդյունքում չկարողանալով գալ համաձայնության, որոշել է դրանք շարունակել աշխատանքային խմբի հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու 2014թ-ի փետրվարին՝ Նյու Յորքում:

  Հայաստանի Հանրապետությունը ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի անդամ 2012թ-ի նոյեմբերին: Հայաստանի Հանրապետության անունից Հանձնաժողովում հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն