Դեպի վեր

Հանդիպում՝ լրագրողների հետ

06/09/2013 Տառատեսակի
չափսը
A A A

   Սեպտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախ համառոտ ներկայացրել է օրվա առաջին կեսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արդարադատության նախարարության աշխատակազմի ու տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես նշելով, որ  ՀՀ  նախագահին է ներկայացվել ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ձեռքբերումներն ու ծագած խնդիրները:

   ՀՀ Նախագահն էլ համապատասխան հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:  

  Նախարար Հրայր Թովմասյանը  լրագրողներին  որոշ մանրամասներ է փոխանցել նախարարության տարբեր ճյուղերում ՝ մասնավորապես  ՔԿԱԳ, քրեակատարողական հիմնարկներում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման գործակալությունում, նոտարական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի և գոյություն ունեցող խնդիրների մասին: 

   Նախարարը, որպես բարեփոխումների հիմնական ուղղություն, նշել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, պետռեգիստրում «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը, Արմավիրում կառուցվող քրեակատարողական հիմնարկի՝ 400 հոգու համար նախատեսված առաջին մասնաճյուղի գործարկումը, ինչպես նաև պրոբացիոն ծառայության ստեղծմանն ուղղված աշխատանքները: Հրայր Թովմասյանը կարևորել է նաև արդեն իսկ գործող Փաստաբանական դպրոցի առկայությունը, որ 2014 թվականի հունվարի մեկից   էլ գործելու է  Արդարադատության ակադեմիան, մատնանշվեց  դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա անցկացնել  դատավորների շատ ավելի թափանցիկ և հրապարակային  քննություններ:

   Առաջնային խնդիրներից Հրայր Թովմասյանն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, որը նախարարի խոսքով ամենախոցելի հարցն է: Սակայն այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվում է արդեն, ասել է նախարարը նշելով, որ սա այն ոլորտն է, որտեղ պետք է «դանդաղ շտապել»:

  «Արդարադատության նախարարության գլխավոր առաքելությունը եղել է, կա և կմնա օրենսդրական վիճակի համար պատասխանատվությունը»,- ասել է Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ այն կատարում է լյարդի ֆունկցիա՝ մեր օրենսդրությունը մաքրելով տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող և կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրույթներից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն