Հրավիրում ենք լուսաբանելու

05/09/2013

  Հարգելի գործընկերներ, 

  Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ին ՀՀ արդարադատության նախարարությունում (Հալաբյան 41/ա) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և տեղակալներ Գրիգոր Մուրադյանի, Արամ Օրբելյանի, Ռուբեն Մելիքյանի ու Եղիշե Կիրակոսյանի մամուլի ասուլիսը:

 Կներկայացվեն 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը,  ոլորտի խնդիրներն ու հետագա անելիքները: