Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին

03/09/2013 Տառատեսակի
չափսը
A A A

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

  Հյուրի խնդրանքով արդարադատության նախարարը հակիրճ ներկայացրել է արդարադատության ոլորտում առկա խնդիրներն ու 2012-2016 թվականների իրավական-դատական բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են՝ այսօրվա քաղաքական որոշումներով է պայմանավորված, թե 100 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք ունենալու:

  «Առանց արդարադատության մակարդակի զարգացման հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել»,-ասել է նախարար Թովմասյանը՝ հավելելով, որ բարեփոխումների ընդգրկուն ծրագիրը միտված է ոլորտում առկա խնդիրները լուծելուն և արդարադատության մակարդակը Հայաստանում պատշաճ մակարդակի հասցնելուն:

  Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն է հայտնել բարեփոխումների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների համար՝ նշելով, որ, իսկապես, արդարադատությունը յուրաքանչյուր հասարակության անկյունաքարն է, և ողջունելի են արդարադատության նախարարի շեշտադրումները ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում կընդլայնվեն համագործակցության շրջանակները:

  Բարձր գնահատելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը նախարար Հրայր Թովմասյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այն զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն