Սոցիալական տեսահոլովակներ՝ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով

28/11/2012

Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Դրանց միջոցով պատասխաններ են տրվում մի շարք հարցերի՝ ինչպես գրանցել ամուսնությունը՝ այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացիների հետ, ու ինչպես դնել ապոստիլ:   Սոցիալական տեսահոլովակների շարքը շարունակական է լինելու: