Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած դիմորդների ցանկը

23/11/2012

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը նոյեմբերի 20-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման ՀՀ արդարադատության նախարարի հետ հարցազրույցի փուլի արդյունքները: ՀՀ արդարադատության նախարարի հետ հարցազրույցի փուլին մասնակցած 12 թեկնածուները հանձնել են բանավոր թեստ, որի նպատակն էր  նրանց անհատական, բարոյահոգեբանական հատկանիշները գնահատելը: Հարցազրույցի ավարտին նախարարի առաջարկով բոլոր 12 մասնակիցները համարվել են նշված փուլն անցած:  

 

Հանձնաժողովը որոշել է վկայական տրամադրել հարցազրույցի փուլն անցած և որակավորման ստուգման արդյունքում հաղթող ճանաչված բոլոր մասնակիցներին՝ սույն արձանագրությունը հրապարակելուց հետո տասնօրյա ժամկետում: Մասնակիցներն իրենց էլեկտրոնային հասցեների միջոցով կտեղեկացվեն վկայականի ստացման վայրի և օրվա մանրամասների մասին: Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների ցանկին ու հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունված այլ որոշումներին ծանոթացեք այստեղ: