Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած բոլոր դիմորդները վկայական կստանան

07/11/2012

2012 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում ուսումնասիրվել են 72 դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերը: Հիմք ընդունելով, որ դիմորդների ներկայացրած փաստաթղթերը ամբողջական են և համապատասխանում են օրենքի պահանջներին հանձնաժողովը որոշել է  բոլորին տրամադրել վկայականներ:

Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած դիմորդների ցանկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած դիմորդները կարող են վկայականները ստանալ սույն թվականի նոյեմբերի 26-28-ը ընկած ժամանակահատվածում` դիմելով ՀՀ արդարադատության նախարարություն /հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա/: