Նախարարի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

04/07/2012

Սահմանադրությունը պարզապես իրավաբանական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը պետականության ատրիբուտներից մեկն է: Սահմանադրությունը պետության զարգացման հիմնական ուղենիշն է, սահմանադրությունն է սահմանում այն արժեքները, որոնց հիման վրա պետական, հասարակական ու քաղաքական կյանքը կառուցվում է: Իհարկե, կարող եք հարցնել` որքանո՞վ է Սահմանադրությունից դեպի կյանք ճանապարհը սահուն անցնում, ի՞նչ խնդիրներ ունենք այդ ճանապարհը հարթ դարձնելու, լիարժեք իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն ունենալու համար: 
Այս առումով Սահմանադրությունը պետության տեսլականի փաստաթուղթ է: Ուստի ցանկալի է, որպեսզի այն խոչընդոտները, որոնք առկա են սահմանադրությունից դեպի կյանք անցման ճանապարհին հաղթահարենք, հնարավորինս անկորուստ` համատեղ ջանքերով: Եվ սահմանադրության ընդունման օրն էլ իրականում տոն դառնա բոլորիս համար: Բոլորս գիտակցենք, որ սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, դարեր շարունակ պետականությունից զրկված ժողովուրդը՝ գիտակցելով սահմանադրություն ունենալու կարևորությունը հպարտությամբ համակվի, և հուլիսի 5-ը իսկապես տոն դառնա յուրաքանչյուր հայի համար: Ու թեև դեռ կան անլիքներ, այդուամենայնիվ հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:
Շնորհավորում եմ բոլորիս: