Դեպի վեր

Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ. փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան

24/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է, եւ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- մասավորապես ասաց փոխնախարարը:
Փոխնախարարն ասաց, որ շատ երկրներում ընդունված է նմանատիպ պրակտիկա, երբ ավտոմատ չի կասեցվում շինարարարությունը, կան նաեւ երկրներ, որտեղ շինարակական թույլտվությունների մասով ընդհանրապես որոշակի փուլից սկսած՝ վիճարկումը հնարավոր չէ։
«Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, եւ կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու մասին միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է, եւ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- մասավորապես ասաց փոխնախարարը:Փոխնախարարն ասաց, որ շատ երկրներում ընդունված է նմանատիպ պրակտիկա, երբ ավտոմատ չի կասեցվում շինարարարությունը, կան նաեւ երկրներ, որտեղ շինարակական թույլտվությունների մասով ընդհանրապես որոշակի փուլից սկսած՝ վիճարկումը հնարավոր չէ։«Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, եւ կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու մասին միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են»,- եզրափակեց Գրիգորյանը։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն