Դեպի վեր

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

03/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

          Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, և այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձևաչափով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն