Դեպի վեր

Խորհրդարանն ընդունեց գրավը որպես խափանման առանձին միջոց սահմանելու նախագիծը

14/04/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գրավը՝ որպես առանձին խափանման միջոց, սահմանելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ 1 պատգամավոր։ Նախագիծը քննարկելուց հետո անմիջապես դրվեց քվեարկության, քանի որ, ըստ ՍԴ որոշման, տվյալ կարգավորումը պետք է կատարվի մինչև ապրիլի 15-ը։ Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ «Գործող Քրեական օրենսգիրքը գրավ, կալանք երևույթը սխալ է կարգավորում։ Ի՞նչ ունենք, անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում է կալանք, այնուհետև դատարանը հնարավորություն ուներ գրավ կիրառել։ Ստացվում էր՝ մարդը կալանքի տակ է գտնվում, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարում։ Այդպես լինել չէր կարող և Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն որոշում կայացրեց, որ չի կարող լինել այն փաստը, որ մարդը լինի կալանքի տակ, բայց միաժամանակ լինի դրսում, քանի որ գրավ է վճարել։ Պետք է պարտադիր կերպով կողմ քվեարկենք այդ նախագծին, հակառակ դեպքում կունենանք մի իրավիճակ, երբ մեր պետությունը ուղղակի գրավ կիրառելու հնարավրություն չի ունենա»,- նշեց պատգամավորը։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն