Դեպի վեր

ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

16/04/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝

Երևան քաղաքում՝

Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման:

 1.    ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.

2.    փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.

3.   ծնունդների պետական գրանցում:

Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ն՝ առանց ընդմիջման:

1.    ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.

2.    ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.

Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-ից-14;00-ն՝ առանց ընդմիջման:

1.    Մահվան պետական գրանցում: 

 Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-ից-13։00-ն:

1.    ամուսնությունների պետական գրանցում.

2.    ամուսնալուծությունների պետական գրանցում.

Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են  աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 13։00-՝ հետևյալ շրջանակով՝

  1.    ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
  2.    Ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  3.    Ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  4.    Ծնունդների պետական գրանցում.
  5.    Մահվան պետական գրանցում.

Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում:

  • ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3.000 դրամ.
  • ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2.000 դրամ.
  • Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.
  • Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ.
  • Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.

Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:

Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:

Հարցերի կամ բողոքների դեպքում զանգահարեք 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն