Դեպի վեր

Մարտի 4-ից թաղման նպաստ ստանալու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև ՔԿԱԳ տարածքային մարմին

03/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ Արդարադատության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և  Սոցիալական ապահովության պետական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով քաղաքացիների համար հնարավորություն են ստեղծել անձի մահվան գրանցումը կատարելուց հետո նույն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում դիմում ներկայացնել՝ թաղման նպաստ ստանալու համար: Այսպիսով, թաղման նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել սոցիալական ապահովության պետական ծառայություն։

Թաղման նպաստ ստանալու համար դիմումները լրացվելու են բացառապես ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից: Դիմումի ստորագրված տարբերակը էլեկտրոնային կառավարման համակարգով ուղարկվելու է սոցիալական  ապահովության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված ընթացք տալու համար:

Դիմողները հնարավորություն ունեն նաև ինքնուրույն ընտրելու այն առևտրային բանկը, որտեղից ցանկանում են ստանալ թաղման նպաստը: Բանկերի ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը տրամադրվելու է ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում: 

Ներկայում թաղման նպաստները փոխանցելու առավելագույն ժամկետը մեկ շաբաթ է, սակայն Սոցիալական ապահովության պետական ծառայությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ թաղման նպաստները դիմողներին տրամադրելու առավելագույն ժամկետը կրճատելու և մինչև մեկ աշխատանքային օր սահմանելու ուղղությամբ:

Ծրագիրը մեկնարկում է 2020 թվականի մարտի 4-ից: Թաղման նպաստի դիմումների ընդունումը ՔԿԱԳ մարմիններում կրում է կամավոր բնույթ:  Քաղաքացիները թաղման նպաստը ստանալու համար նաև հնարավորություն ունեն դիմելու Սոցիալական ապահովության պետական ծառայություն, այդ թվում՝ առցանց եղանակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն