Դեպի վեր

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

17/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները:

Ֆրանսիայի դեսպանը փոխգործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել և նախարարից հետաքրքրվել դատաիրավական ոլորտի առաջնահերթություններով:

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված դատավորների բարեվարքության ստուգման անհրաժեշտությանը, այդ հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, նոր դատավորների նշանակման ընթացակարգերին  և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին համագործակցությունը մի շարք ուղղություններով զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն