Դեպի վեր

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար պետք է պատասխանատվության ենթարկել. Բադասյան

12/12/2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քրեական ենթամշակույթի առկայությունը և կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում առաջացնում են խնդիրներ, ինչի լուծումներից մեկը քրեական պատասխանատվության ենթարկելն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  կառավարության մշակած կարգավորմանը, որով  քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, Բադասյանը նշեց, որ այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք իրենք նկարագրել են։
«Բնականաբար, այդքանով ոչ սկսվում, ոչ ավարտվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել»,- ասաց նախարարը։
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում ընդունվել են 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն