Դեպի վեր

Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում

28/11/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում»  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:

 Քննարկմանը մասնակցել են դատավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:

Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա  Գաբուզյանը մասնակիցներին ներկայացրել է օրակարգային հարցերը, այնուհետև քննարկել պատժի համակարգին, անվտանգության միջոցներին, հանցագործության փուլերին ու հանցակցությանը վերաբերող դրույթները:

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հափշտակության հասկացությանը, պատժից ազատելու որոշ տեսակներին առնչվող հարցերին:

 «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն