Դեպի վեր

Նախարարի տեղակալներն ընդունել են Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին

25/11/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ամփոփ ներկայացնելով քննարկման ենթական հարցերի ուղղությամբ Նախարարության կողմից իրականացվող գործընթացները: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների համատեքստում նախատեսված էլեկտրոնային մի շարք գործիքակազմերի ներդրման և արդիականացման հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգի տեսլականին և դրա տեխնիկական առաջադրանքին առնչվող հարցերը: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրել է նաև, որ էլ. հայտարարագրման համակարգի արդիականացման գործընթացում Նախարարությունը սերտ համագործակցում է նաև Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի հետ՝ մեկտեղելով ջանքերն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է սնանկության գործերով, ինչպես նաև քաղաքացիական դատավարության ոլորտում վճարման կարգադրությունների էլեկտրոնային ներկայացման և արձակման փորձնական ծրագրի ներդրման գործընթացը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ:

Կողմերն անդրադարձել են նաև իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի արդիականացման գործընթացին, որի արդյունքում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ կկանխարգելվի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու զուգահեռ կրկնվող գործընթացները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեական արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքակազմերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն