Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ պետվիրակության նորանշանակ ղեկավարին

26/09/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն և դատաիրավական  ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից և կմտնեն գործնական փուլ:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն