Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը

10/09/2019

 

Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը:
Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ (Ծրագիր) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: Միջոցառման նպատակն էր քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը:
Կլոր սեղան-քննարկումը բաղկացած էր բացման արարողությունից և հինգ պլենար քննարկումից, որոնց ընթացքում քննարկվեցին ռազմավարության նախագծի ուղղությունները։ Արդարադատության նախարարի երկու տեղակալներն անդրադարձան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ռազմավարության նախագծին առնչվող հարցերին և հանդես եկան ելույթներով։ 
Բացման իր խոսքում փոխնախարար Աննա Վարդապետյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության նախագծի նպատակները և ուղղությունները:
Մանրամասնելով Ռազմավարության նպատակները՝ փոխնախարար Վարդապետյանն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծմանը, անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով օրենքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական իշխանության հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրմանը, նոտարական, փաստաբանական համակարգերի և հարկադիր կատարման ծառայության ոլորտի արդյունավետության բարձրացմանը:
Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը՝ փոխնախարարն ընդգծել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որի գործունեությունը նպատակ է ունենալու ուսումնասիրել 1991-2018 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության և պետական շահի համար սեփականազրկման դեպքերը: Բացահայտվող իրավախախտումների հիման վրա կատարվելիք եզրահանգումերի արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է զեկույց-առաջարկներ իրավախախտումների կրկնության բացառման նպատակով կանխարգելիչ մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն ուղղված է լինելու հանրային հաշտության կայացմանը:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հորդորել է ակտիվ ներգրավվել քննարկումներում կարևորելով քաղհասարակության ներուժը և մասնագիտական փորձառությունը՝ առավել մշակված Ռազմավարություն ունենալու գործում:
  Իր բացման խոսքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տկն. Լիլիթ Դանեղյանը ողջունեց միջոցառման իրականացումը և ընդգծեց, որ Ծրագիրը շարունակում է իր ջանքերն ուղղել աջակցելու Հայաստանում իրավական պետության ամրապնդմանը և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան քաղաքականությունների և իրավական ակտերի մշակմանը: Տիկին Դանեղյանը նշեց, որ շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակումը՝ ռազմավարության նախագիծը Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխանելու նպատակով:  
Քննարկումն ունեցավ հետևյալ արդյունքները. 
Բարձրացավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկվածությունը ռազմավարության նախագծի նպատակների և իրավական և դատական բարեփումների օրակարգի վերաբերյալ,
Ներկայացվեցին և քննարկվեցին ռազմավարության նախագծով սահմանված հիմնական ռազմավարական ուղղություններն ու առաջնային բարեփոխումները, 
Քննարկվեցին ռազմավարության նախագծով առաջարկվող բարեփոխումներին հասնելու համար սահմանված իրավական և գործնական լուծումները։ 

Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը: Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: Միջոցառման նպատակն էր քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը:Կլոր սեղան-քննարկումը բաղկացած էր բացման արարողությունից և հինգ պլենար քննարկումից, որոնց ընթացքում քննարկվեցին ռազմավարության նախագծի ուղղությունները։ Արդարադատության նախարարի երկու տեղակալներն անդրադարձան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ռազմավարության նախագծին առնչվող հարցերին և հանդես եկան ելույթներով։ Բացման իր խոսքում փոխնախարար Աննա Վարդապետյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության նախագծի նպատակները և ուղղությունները:Մանրամասնելով Ռազմավարության նպատակները՝ փոխնախարար Վարդապետյանն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծմանը, անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով օրենքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական իշխանության հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրմանը, նոտարական, փաստաբանական համակարգերի և հարկադիր կատարման ծառայության ոլորտի արդյունավետության բարձրացմանը:Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը՝ փոխնախարարն ընդգծել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որի գործունեությունը նպատակ է ունենալու ուսումնասիրել 1991-2018 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության և պետական շահի համար սեփականազրկման դեպքերը: Բացահայտվող իրավախախտումների հիման վրա կատարվելիք եզրահանգումերի արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է զեկույց-առաջարկներ իրավախախտումների կրկնության բացառման նպատակով կանխարգելիչ մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն ուղղված է լինելու հանրային հաշտության կայացմանը:Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հորդորել է ակտիվ ներգրավվել քննարկումներում կարևորելով քաղհասարակության ներուժը և մասնագիտական փորձառությունը՝ առավել մշակված Ռազմավարություն ունենալու գործում:  Իր բացման խոսքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տկն. Լիլիթ Դանեղյանը ողջունեց միջոցառման իրականացումը և ընդգծեց, որ Ծրագիրը շարունակում է իր ջանքերն ուղղել աջակցելու Հայաստանում իրավական պետության ամրապնդմանը և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան քաղաքականությունների և իրավական ակտերի մշակմանը: Տիկին Դանեղյանը նշեց, որ շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակումը՝ ռազմավարության նախագիծը Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխանելու նպատակով:   Քննարկումն ունեցավ հետևյալ արդյունքները. • Բարձրացավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկվածությունը ռազմավարության նախագծի նպատակների և իրավական և դատական բարեփումների օրակարգի վերաբերյալ,• Ներկայացվեցին և քննարկվեցին ռազմավարության նախագծով սահմանված հիմնական ռազմավարական ուղղություններն ու առաջնային բարեփոխումները, • Քննարկվեցին ռազմավարության նախագծով առաջարկվող բարեփոխումներին հասնելու համար սահմանված իրավական և գործնական լուծումները։