Դեպի վեր

ՀՀ կառավարությունը Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պատրաստելուց հետո դիմելու է Վենետիկի հանձնաժողովին. Արդարադատության փոխնախարար

29/07/2019

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որն այդքան քննարկվեց, Վենետիկի հանձնաժողովի աշխատակարգային արձանագրությունն է, փաստաթուղթ, որը խորհրդապահական բնույթ ունի և լռելայն ԵԽ բոլոր կառույցների կողմից ընդունվում է որպես խորհրդապահական փաստաթուղթ, կարծում եմ, մտահոգիչ է, որ մեր երկիրը դարձավ նախադեպ` նման փաստաթուղթը հրապարակելու առումով, ինչևէ , դա գաղտնի փաստաթուղթ չէ և հանրությունն իրավունք ունի դրա մասին տեղեկանալու: 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը` անդնադառնալով Վենետիկի հանձնաժողովի այն արձանագրությանը, որը  նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։
Աննա Վարդապետյանն ասաց, որ Արդարադատության նախարարը hանդիպումներ է ունեցել Ստրասբուրգում, երբ պաշտոնական այցով գտնվել է այնտեղ, հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել հետևյալի վերաբերյալ. «Առ այն, որ ՀՀ կառավարությունը Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պատրաստելուց հետո դիմելու է Վենետիկի հանձնաժողովին` կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի պաշտոնական կարծիքը ստանալու համար: Այս պահին նախագիծը պատրաստվում է, այն կներկայացվի քննարկման և զուգահեռաբար կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Ինչ վերաբերում է դատավորների գույքի ու եկամտի ստուգման մեխանիզմներին, Աննա Վարդապետյանն ասաց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին. «Այն ստուգելու է ինչպես եկամուտները, այնպես էլ շահերի բախումը, փոխկապակցված անձ հասկացությունը»: 
Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հարցին, թե երեք պաշտոնյայի հրաժարականն ու նախկին կազմից երկու անդամի պաշտոնավարելն արդյո՞ք բավարար է դարձնում հասարակության վստահության բարձրացման համար և ինչ է անելու ԲԴԽ-ն, Աննա Վարդապետյանն ասաց. «ԲԴԽ-ն, հավատարիմ իր սահմանադրական առաքելությանը, կարգապահական վարույթների արդյունքում պետք է որոշում կայացնի դատավորների բարեվարքության վերաբերյալ»:
Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռներին ու դատավորներին անդրադարձ արվելուն, ինչպես Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռով անդրադարձ կա Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի վերաբերյալ, արդյոք դատավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, Աննա Վարդապետյանն ասաց.«Դատավորը չի կարող ՄԻԵԴ վճռի հիմքով մեխանիկորեն ենթարկվել պատասխանատվության»:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն