Դեպի վեր

Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման գործողությունները

26/07/2019

 ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 25-ին կազմակերպել է երեխաների մասնակցությամբ «Երեխաների նկատմամբ  բռնության կանխարգելման և արձագանքման գործողությունները» խորագրով քննարկում:  Քննարկման ընթացքում երեխաները բարձրաձայնել են  իրենց պատկերացումները խնդրի հետ կապված, մշակել և ներկայացրել են առաջարկություններ, թե ինչ գործողություններ իրենք կձեռնարկեին բռնության  կանխարգելման և բռնության հետևանքով տուժած երեխաներին օգնելու համար, նաև առաջարկություններ՝ հասարակությունից երեխաների օտարումը թույլ չտալու վերաբերյալ և թե ինչպիսին պետք է լինի պետության արձագանքը:

          Բացման խոսքով հանդես են եկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝   Մանկական զարգացման հիմնադրամից, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամից, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից, «Մուղդուսյան» արվեստի կենտրոնից և այլն:

Երեխաների ներկայացրած առաջարկությունները հավաքագրվելու և ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության, Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություններում:

Նշենք, որ Կենտրոնի կողմից պարբերաբար երեխաների մասնակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ` դրանով իսկ ապահովելով երեխաների ձայնը և մասնակցությունը իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն