Դեպի վեր

Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

06/06/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, վճիռների ճանաչման և իրավական համագործակցության այլ ձևաչափերին առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Քոչարյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին համահունչ իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված գործնական սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև գործող իրավական օգնության համաձայնագրերի կիրառման հարցերին: Վիգեն Քոչարյանը նշել է, որ առկա մեխանիզմների կիրառումը և կատարելագործումը ամուր հիմք պետք է ծառայի իրավական փոխգործակցության արդյունավետության ապահովման համար: 

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը իրավական ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն