Դեպի վեր

ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկվել են հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր

18/02/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագիտական խմբին: Պատվիրակությունը ղեկավարել է ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեին Սամիեյը: Փոխնախարար Քրմոյանը ողջունել է Հայաստանում գնահատողական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին և կարևորել վերջիններիս աշխատանքը հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում: 

Հանդիպման ընթացում քննարկվել են կոռուպցիոն երևույթների նվազեցմանն ուղղված հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործունեության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հետ կապված հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում արդեն իսկ իրականացված բարեփոխումներն ու ներդրված գործիքները: Հատուկ շեշտադրում է կատարվել Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանն ու կառավարության ծրագրին համահունչ Հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի ստեղծմանը: Այս համատեքստում, Սուրեն Քրմոյանը փորձագիտական խմբի անդամներին է ներկայացրել  կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով Կառավարության ծրագիրը: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու հարցը, որի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել կանխարգելիչ, կրթական և իրավապահ գործառույթների արդյունավետ իրականացումը:,

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի կանխարգելմանը և, հատկապես, հայտարարագրման համակարգին առնչվող  մի շարք հարցեր:  ԱՄՀ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել հետագայում կրկին համագործակցել Արդարադատության նախարարության հետ,  քննարկել նաև մարմնի ստեղծման, դրա կառուցվածքի վերաբերյալ այլ իրավական փաստաթղթեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն