Դեպի վեր

Հրապարակվում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի ինքնագնահատման հարցաշարը

08/01/2019

2018 թվականին մեկնարկել էր Հայաստանի` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) իրականացման դիտարկման երկրորդ փուլի գործընթացը, որի շրջանակներում գնահատման են ենթարկվելու Կոնվենցիայի 2-րդ ( Կանխարգելման միջոցները) և 5-րդ (Ակտիվները վերադարձնելու միջոցները)  գլուխները: Կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի շրջանակներում ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քարտուղարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարի լրացված տարբերակը: Տեղեկացնում ենք, որ 2-րդ փուլի շրջանակներում Հայաստանի դիտարկումն իրականացվելու է Սերբիայի և Դոմինիկյան Հանրապետության կողմից:

Կարևորելով հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցերում թափանցիկության ապահովումը և քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ուշադրությանն է ներկայացնում ինքնագնահատման անգլերենով հարցաշարը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն