Դեպի վեր

Դեղատներում տեսահսկումը պետք է համապատասխանեցվի ԱՏՊ մասին օրենքին

28/11/2018

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կատարած մոնիթորինգի արդյուքնում պարզվել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող դեղատներից շատերում դեղատնային գործի կազմակերպիչները դեղատան ընդհանուր սրահում իրականացնում են տեսահսկում (տեսագրում կամ տեսաձայնագրում):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղատան գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ հաճախորդները դեղատան աշխատակիցներին ներկայացնում են կենսաչափական և հատուկ կատեգորիայի զգայուն անձնական տվյալներ (հաճախորդի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական, առողջական վիճակին վերաբերող տեղեկություններ), անհրաժեշտ է ապահովել, որ տեսահսկումն իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված օրինականության եւ համաչափության սկզբունքներին համապատասխան:

Մասնավորապես՝ առերեւույթ խնդրահարույց կլինեն այն դեպքերը, երբ օրինակ պահարանների և/կամ դրամարկղի անվտանգության ապահովման նպատակով հսկվի ոչ թե պահպանման ենթակա գույքի հատվածը, այլ ամբողջ սրահն այնպես, որ տեսահսկվեն նաեւ հաճախորդները եւ դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրությունը, կամ տեսագրմանը զուգահեռ իրականացվի նաեւ ձայնագրում կամ առկա չլինի տեսահսկման մասին ծանուցող համապատասխան գրառում կամ ցուցանակ եւ այլն:

Ուստի Գործակալությունը հորդորում է դեղատնային գործի կազմակերպիչներին դեղատնային տարածքներում տեսահսկման համակարգեր տեղադրելիս առաջնորդվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած տեսահսկման ուղեցույցի դրույթներով (տես այստեղ՝ http://moj.am/storage/uploads/002Video_surveillance_guide.pdf):

Ինչպես նաև հիշեցնենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ դեղատային գործի կազմակերպիչները պարտավոր են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը սահմանված կարգով ծանուցել կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով մարդկանց պատկերը/տեսապատկերը (մարդկանց տեսագրելու կամ տեսաձայնագրելու դեպքերում) կամ մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններ բնութագրող տեղեկությունները համարվում են կենսաչափական անձնական տվյալներ իսկ առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ): Ծանուցման նմուշը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.moj.am/announcements/view/article/122?fbclid=IwAR2GQDc2H_WuqxBEBQZgCe4SsgwDX4FLd4GR4BzCMCNzBbw_sUEFvjKP16g :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն