Դեպի վեր

Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

14/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու Կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները:

Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Նույն օրը արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին և վերջինիս հետ քննարկել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն