Դեպի վեր

ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում

22/10/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19  Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի  փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի  Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում  քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների ցուցաբերած հաստատակամությունը և քաղաքացիների անվերապահ աջակցությունը Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առկա կարիքները և ծրագրերը: Այս համատեքստում ԵԱՀԿ-ի ձեռք է բերվել պայմանավորվածություն հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացման, կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու վերաբերյալ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը դրական է գնահատել Հայաստանում  իրականացվող գործընթացները, հետաքրքրվել ներկայում իրականացվող բարեփոխումներով և նշել, որ ԵԱՀԿ-ն  Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպես նաև կառույցի աջակցությունն է հայտնել համագործակցության խորացման հարցում՝ Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի ոլորտում առավել բարձր նշաձող սահմանելու համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն