Դեպի վեր

Հայտարարություն

13/07/2018

Հարգելի քաղաքացիներ

ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է  իրականացնում քաղաքացիական կացության ակտերի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու  ուղղությամբ: Նախարարությունը գործարկել է ժամանանակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Քաղաքացիական կացության ակտերի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք:

Նախարարությունը հորդորում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն