Դեպի վեր

Սեմինար-քննարկում Պրոբացիայի ծառայության աշխատակիցների և դեպք վարողների համար

20/06/2018

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հունիսի 19-ին, «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի շրջանակում, Ծառայության աշխատակիցների և դեպք վարողների համար կազմակերպվել է սեմինար-քննարկում: Այն իրականացվել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը,  «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի աշխատակիցները, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների Սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողները:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի Սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողների և Պրոբացիայի ծառայության աշխատակիցների միջև համագործակցության ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն անդրադարձել է դեպք վարողների աշխատանքային առանձնահատկություններին, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանն ընդգծել  է Սոցիալական աջակցության տարածքային բաժինների և Պրոբացիայի ծառայության միջև համագործակցության ձևերի ու մեխանիզմների արդյունավետ իրականացման կարևորությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև Պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնական գաղափարը, առանձնահատկություններն ու գործառույթները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պրոբացիայի շահառուների ռիսկերի և պահանջմունքների (կարիքների) գնահատման հմտություններին և վերահսկողության պլանի կազմմանը:

Քննարկման ավարտին նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն