Դեպի վեր

Տեղի է ունեցել «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը

15/05/2018

Երևանում այսօր անցկացվել է «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:                    

ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ «ՓԻ-ԷՅՉ» Ինթերնեշնլ կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ողջունել է ներկաներին, ընդգծել այս աշխատաժողովի անցկացման կարևորությունը և ներկայացրել  ՀՀ պրոբացիոն ծառայության ստեղծումից ի վեր իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, առկա հիմնախնդիրները, ծառայության զարգացման ծրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից Արփինե Սարգսյանը ներկայացրել է արդարադատության և ՀՀ պրոբացիոն ծառայության գործունեությանն առնչվող այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման ընթացակարգերին վերաբերող փոփոխությունները:

 Աշխատաժողովի ընթացքում «Փի-Էյչ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանն անդրադարձել է «ՀՀ Պրոբացիոն ծառայության աջակցության ծրագրին», ՀՀ ԱՆ  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների աջակցությունը  ՀՀ պրոբացիոն ծառայությանը, անչափահաս պրոբանտների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի և դրա ներկա կարգավիճակը, իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը խոսել է չափահաս պրոբանտների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի և դրա ներկա կարգավիճակի մասին, տեղեկություններ տրամադրել ՊԾ աջակցության ցանցի վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն