Դեպի վեր

Քննարկվել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

13/04/2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին»  նոր օրենքի նախագծի մի շարք կարգավորումներ:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որի արդյունքում ստացվել է առաջադեմ դրույթներով օրենքի նախագիծ:

Փոխնախարարը կարևորել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ այս նախագծի շուրջ համագործակցությունը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկներն ու ընդգծել, որ նախնական դիրքորոշման արդյունքում նախագիծը լրամշակվել է:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարի առաջին տեղակալին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում կրոնների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ հանդուժողականությունը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, այլք:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն