Դեպի վեր

Քրեակատարողական վարչության նոր պետը վճռական է կոռուպցիայի ռիսկերի վերացման աշխատանքներում. Ռաֆայել Հովհաննիսյանի հարցազրույցը

07/04/2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Քրեակատարողական ծառայության առջև դրված նպատակների, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման, դատապարտյալների «հիերարխիկ» հարաբերությունների խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դուք նշանակվել եք ՀՀ քրեակատարողական վարչության պետ: Ստանձնելով նոր պաշտոնը, որոնք են լինելու ձեր առջև դրված հիմնական խնդիրները:

-ՀՀ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է շարունակել սկսված բարեփոխումները և առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման, պահման պայմանների, սննդի մատակարարման և անվտանգության ապահովման ոլորտներին, ինչպես նաև աշխատանքներ տանել կոռուպցիայի ռիսկերի վերացման ուղղությամբ:

-2017 թվականին շատ է քննարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբնակեցման հետ կապված խնդիրը: Այս մասով ինչ կարող եք ասել:

-Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Այդ նպատակով, մինչ օրս իրականացվող ծավալուն իրավակազմակերպչական միջոցառումների արդյունքում լրակազմի առումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերբեռնվածություն խնդիր առկա չէ ( 2018 թվականի մարտի 29-ի դրությամբ` 780 լրակազմի պայմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 787 անձ):

 

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/928936/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն