Դեպի վեր

Պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը կբարձրանա. նախարար

03/04/2018

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը, կապահովվի դրա բնականոն գործունեությունը:«Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա, դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը ՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/173045

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն