Դեպի վեր

Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստը

30/03/2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջոցառումների կատարման առաջընթացն ու առկա խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ  համապատասխան իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կնախատեսվեն քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմներ՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ, կկատարվի ուսումնասիրություն ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող անձանց հանրամատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, որոնց արդյունքերով կմշակվի համապատասխան գործողությունների ծրագիր և այլն:

Նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության, Առողջապահության, Մշակույթի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս անդրադարձել են 2017 թվականի չորրորդ եռամսյակի համար նախատեսված միջոցառումների կատարողականներին և 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացման ենթակա հնարավոր ռիսկային կամ խնդրահարույց կետերին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն