Դեպի վեր

Արդարադատության նախարարը ԱՄՀ ներկայացուցչի հետ անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին

20/03/2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:

Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և ընդգծել, որ նոր ռազմավարությունը 2015-2018 թվականի փաստաթղթի էվոլյուցիոն շարունակությունն է լինելու: Այդ համատեքստում նախարարը կարևորել է օրենսդրական մակարդակում իրականացված աշխատանքները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու  Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և վերջինիս նոր գործիքակազմով օժտելը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն