Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

06/11/2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:

Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարված և ներկայում կատարվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել արդարադատության ոլորտի առաջնահերթություններին ու Իրավական և դատական բարեփոխումների  ռազմավարական նոր ծրագրին:

Դեսպան Իոս Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն