Դեպի վեր

Ուղեցույց ՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին

02/02/2017

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է  Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց:

Ուղեցույցի նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության միասնական մեկնաբանումը, իրազեկել երեխաներին, ծնողներին ու տվյալներ մշակողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին և բարձրացնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը:

Ուղեցույցում ներկայացված են երեխաների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքները և տվյալներ մշակողների պարտականությունները, ուսումնական հաստատություններում, համացանցում և զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները և երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն