Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պատասխանատուներին

28/12/2016 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, այսօր ընդունել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և գործընկերներ   կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ԻՀԱ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրել է   ծրագրի թիրախային ոլորտներն ու նշել, որ նպատակը քաղհասարակության և պետական իշխանության միջև կառուցողական երկխոսության ձևավորումն ու  Հայաստանում ՔՀԿ-ների ներուժի մեծացումն է:

Արդարադատության նախարարը ողջունել է նախաձեռնությունը, բարձր գնահատել քաղաքացիական հասարակության՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ներդրած ջանքերն ու ծրագիրը հաջողելու և մեծ արդյունքներ արձանագրելու հույս է հայտնել: «Մենք միասին ենք քայլում և նույն ուղղությամբ ենք նայում»,- վստահեցրել է Արփինե Հովհաննիսյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կունենա դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը, տեղական ինքնակառավարումը և այլն:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն