Դեպի վեր

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կարգավորումներին առնչվող հարցեր

02/12/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը:

Այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստանի Հանրապետություն, բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել  դրա հետագա զարգացումն ու խորացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երկրորդ համատեղ եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների արտացոլմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ընտրացուցակների հրապարակմանը, ընտրական գործընթացներում տեսախցիկների և դրանց հետ առնչվող սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցերի:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների գծով բաժնի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Լապպինը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն