Դեպի վեր

Իրավական վերապատրաստում լրագրողների համար

10/05/2016

ՀՀ արդարադատության նախարարությունը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) աջակցությամբ, մայիսի 6-7-ը Դիլիջանում անցկացրել է լրագրողների իրավական վերապատրաստման ծրագիր: Այն իրականացվել է «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

Սեմինարին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Դավիթ Մելքոնյանը, ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը:

Շուրջ 20 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության իրավական հիմքերին, այդ տվյալների հրապարակմանն առնչվող լրագրողական էթիկայի դրույթներին, տեղեկատվության ազատությանը, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, համագործակցությանն ու քաղաքականություն  իրականացնող մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների լուսաբանման առանձնահատկություններին առնչվող հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն