Դեպի վեր

Նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները

04/05/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:
 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
 Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  պետ  Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի  N   18-382 կգ-16 գրութամբ ներկայացված քննիչի որոշումը ՝ համաձայնեցված ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի հետ,  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Ա. Օսիկյանի  2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569  գրությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի հետ համաձայնեցված քննիչի որոշումը՝ ուղարկված ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությամբ,  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Ա. Օսիկյանի  2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569  գրությունը:
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն