Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

02/02/2016 Տառատեսակի
չափսը
A A A

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին:

 Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

 Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փոխգործակցության ներկայիս մակարդակից և Հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարությանը ցուցաբերվող իրավական օգնության շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են IRZ-ի աջակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի զարգացմանն ու նոտարների վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն