Դեպի վեր

Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև

27/11/2015 Տառատեսակի
չափսը
A A A

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

 Դրա շրջանակում Արդարադատության նախարարությունը հնարավորինս կաջակցի այն նախաձեռնություններին,  որոնք ուղղված են հայրենիքի պաշտպաններին օրենսդրությամբ տրամադրվող երաշխիքների վերլուծությանը և դրանց հետագա կատարելագործմանը: Բացի իրավական և օրենսդրական բաղադրիչը՝ կիրականացվեն համատեղ այնպիսի ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն ԵԿՄ «Պատանի երկրապահ»  և «Երիտասարդ երկրապահ» ակումբների անդամները:

 Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարևորել է փոխգործակցության այսօրինակ ձևաչափը և նշել, որ սրանով պետական մարմին-հասարակական կազմակերպություն շղթան մտնում է համագործակցության որակական նոր փուլ, խթանում հարաբերությունների զարգացման իրավական բաղադրիչը՝ ամրապնդելով պետություն-քաղաքացիական հասարակություն կապը:

 ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ դրանով կնպաստեն եռասերունդ երկրապահների իրավագիտակցության բարձրացմանը՝ ի շահ մեր հասարակության ու պետության: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ և ԼՂՀ անկախության  24-րդ տարեդարձի կապակցությամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:

 Այնուհետև նախարարը ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԿՄ վարչությունում, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և այցելել Երկրապահի թանգարան:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն