Դեպի վեր

Կառավարությունը հաստատեց 2009-ից ի վեր քննարկվող ՀԿ-ների մասին օրենսդրական փաթեթը. «Փաստինֆո»

29/10/2015 Տառատեսակի
չափսը
A A A

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ Կառավարությունն այսօր ի վերջո հաստատեց արդեն շուրջ 6 տարի քննարկվող ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանող «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի օրենսդրական փաթեթը:

Այն կառավարության նիստում ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացված փաթեթով ՀԿ-ների նկատմամբ նախատեսվում էր մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն էլ ՀԿ-ների մտահոգության ու դժգոհության պատճառ էր դարձել։ 

«Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր՝ ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,- ասաց նախարարը` հավելելով, որ այսօր ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և դրանում հաշվի են առնված նրանց բոլոր առաջարկությունները: 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն