Սնանկության գործով 18 նոր կառավարիչ ստացավ որակավորման վկայագիր

15/09/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել որակավորման քննությունն անցած սնանկության գործով 18 նոր կառավարիչների վկայագրերի հանձնման արարողությունը:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը սնանկության գործով նոր կառավարիչներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք, որից հետո մասնակիցներին հանձնել է որակավորման վկայագրերը:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի էր ունեցել սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգում. մրցույթին մասնակցած 31 անձանցից որակավորման քննությունը հաղթահարել էր 18-ը: