ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզում

18/10/2014

Աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Շիրակի մարզպետարանում նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ: Այնուհետ ծնունդով գյումրեցի նախարարն այցելել է իր պատմության ուսուցչին՝ Արթուր Նիկողոսյանին, կիսվել դպրոցական տարիների հուշերով: Այցի շրջանակներում Հովհաննես Մանուկյանը մասնակցել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ծրագրի ներդրման ավարտական մամլո ասուլիսին: Արդարադատության նախարարը "Շահամիր Շահամիրյանի" հուշամեդալով է պարգևատրել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, շնորհակալագրեր են ստացել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարները: Նրանց իրենց նվերներն է հանձնել նաև Տրայան Հրիսթեան: Մանրամասները՝ տեսանյութում: