Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

04/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

  1. 1.   Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության արխիվային բաժնի ավագ արխիվավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ4-3)

 

    1) իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների,  Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած և գործավարությամբ ավարտված արխիվային պահպանության ենթակա փաստաթղթերի ընդունման, հաշվառման, պահպանության և օգտագործման աշխատանքները՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը.

    2) մասնակցում է արխիվ հանձնված փաստաթղթերի հաշվառման և պահպանման աշխատանքներին, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում և կատարելագործում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, փաստաթղթերի հաշվառման աշխատանքները.

3)    մասնակցում է Նախարարության կառուցվածքում գործող հիմնարկների, ՊՈԱԿ-ի փաստաթղթաշրջանառության, ելից և մտից փաստաթղթերի ընդունման, ակտավորման, արխիվացման, ինչպես նաև  տրամադրման աշխատանքներին.

    4) մասնակցում է կարգավորման ենթակա արխիվային փաստաթղթերի և գործերի համակարգման ուրվագծի` փաստաթղթերի խմբերի և ենթախմբերի ցանկի կազմման ու դրան համապատասխան փաստաթղթերի և գործերի արխիվային ֆոնդում մուտքագրման աշխատանքներին.

    5) իրականացնում է ֆոնդի ներսում առկա փաստաթղթերի պահպանության ժամկետների (ժամանակավոր, երկարաժամկետ և մշտական) վերաբերյալ համապատասխան ցուցակների և ցանկերի, ինչպես նաև տեղեկանք-հիմնավորումների կազմման աշխատանքները.

    6) արխիվ հանձնված, սակայն պահպանության ոչ ենթակա կամ պահպանության ժամկետները լրացած փաստաթղթերի ոչնչացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացում Բաժնի պետին.

    7) սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.

 8) արխիվային փաստաթղթերի վերաբերյալ կատարում է վերլուծական աշխատանք, Նախարարի, նրա տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ  մասնակցում է այդ փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին տեղեկացման, վերլուծական և տեղեկատվական նյութեր պատրաստման աշխատանքներին:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

 

  • Աշխատավարձի չափը՝

           150 799 (Մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<09>> մարտի  2020 թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

 

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

 

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

Անձամբ /ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ/ կամ էլեկտրոնային փոստով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն