Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

06/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Հարգելի՛ գործընկերներ

 

2019թ. դեկտեմբերի 9-ին, ժամը  10:30-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) տեղի կունենա Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը:

Վերջինին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ  Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք:

          Նույն օրը, ժամը 11:30-ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների մամուլի ասուլիսը (նույն վայրում):

Ֆորումի ընթացքում կքննարկվեն երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն