Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպում է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված հերթական քննարկումը

11/09/2019

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է ՀՀ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի» 42.2 կետով նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարական փաստաթղթեր) մշակման աշխատանքները:

Արդարադատության նախարարությունը Ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացը դարձնելու է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ հնարավորություն ընձեռելով հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին մասնակից դառնալ դրանց քննարկմանը՝ մշակման և գործողությունների իրագործման բոլոր փուլերում: Այս համատեքստում, Նախարարությունը սկսում է հանրային քննարկումների շարքը՝ ուղղված նոր Ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Սիրով հրավիրում ենք շահագրգիռ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպվող ոլորտային հերթական հանրային քննարկմանը, որն ուղղված է լինելու բոլորի՝ օրենքի առջև հավասարության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության (երեխաների իրավունքներ, կանանց իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և այլն) բնագավառներում առկա իրավիճակի վերլուծությանը, խնդիրների քարտեզագրմանը:

 Քննարկումը հնարավորություն կընձեռի վեր հանել ոլորտներում առկա հիմնախնդիրները, ուրվագծել ռազմավարության հիմնական ուղղությունները և հասցեագրել դրանք Գործողությունների ծրագրում (օրակարգը կցվում է):

Քննարկումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-ին «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցում:

Հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 12-ը ձեր տվյալները (ներառյալ կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն) ներկայացնել international@moj.am հասցեին:   

 


 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն