Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

09/09/2019

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը կքննարկվի Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

 

 Մամուլի հայտարարություն

 

 Երևան, Հայաստան – Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը (Ծրագիր) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան-քննարկում նվիրված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծին: Այն մի շարք կլոր սեղան-քննարկումներից առաջին միջոցառումն է, որը կազմակերպվում է Ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

Կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-ից 18.00-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

 

Քննարկման հիմնական նպատակն է համախմբել Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և ներգրավել նրանց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի շուրջ քննարկումների և բանավեճերի մեջ: Քննարկումը հնարավորություն կընձեռի ոչ միայն խթանել առաջարկվող բարեփոխումների հիմնական ուղղությունների մասով գիտելիքների ամրապնդումը, այլ նաև քննարկում ծավալել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր հիմնավորումներ կներկայացնեն ռազմավարության նախագծի հիմնական նպատակների վերաբերյալ և տեսակետներ կփոխանակեն դատական ոլորտի բարեփոխումների օրակարգի վերաբերյալ: Այս երկխոսությունն ու համագործակությունը կծառայի որպես ուղեցույց ռազմավարության նախագիծը բարելավելու կամ տարբեր կողմերի միջև առկա տարաձայնությունների մասով հնարավոր լուծումներ գտնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի տվյալ ծրագրի ղեկավար տկն Նարինե Գասպարյանի (հեռ.`+374 54 63 22  ներք. 111 կամ Էլ. փոստ. narine.gasparyan@coe.int) կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մամուլի քարտուղար տկն Լուսինե Մարտիրոսյանի հետ (հեռ.`+374 59 40 60 կամ էլ. փոստ՝ info@moj.am): 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն